Առողջություն 10:00 23/01/2016

Լիլիթ Ավետիսյան. Աննախադեպ էր ոչ թե հիվանդացության մակարդակը, այլ՝ պանիկան

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հարցազրույց ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանի հետ:

-Խոզի գրիպը՝ H1N1-ը կարո՞ղ է կրկնվել:

-Գրիպի բոլոր տեսակները կարճ իմունիտետ են թողնում՝ 1 տարուց մինչև 1 տարի 2 ամիս: Մեկ տարի անց դրանք կարող են կրկնվել: H1N1-ը նույնպես կարող է կրկնվել: Կան հիվանդություններ, որոնցով մարդիկ կյանքի ընթացքում հիվանդանում են մեկ անգամ: Բայց գրիպի որևէ շտամ կայուն իմունիտետ չի թողնում:

-Նախարարության հրապարակած թվերից դատելով՝ իրավիճակը կայունանում է: Ռուսաստանում նոր հիվանդության  բռնկումներ են գրանցվում, խոսում են նույնիսկ մի քանի շրջաններում համաճարակի հայտարարման մասին: Ի՞նչ է արվում, որպեսզի Հայաստանում կայունացած իրավիճակը պահպանվի:

- H1N1 վարակի առումով Հայաստանում իրավիճակը շարունակում է կայուն մնալ: Ռուսաստանում վարակը սկսել է արագորեն տարածվել: Ես քիչ առաջ լսում էի Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժշկին՝ Պոպովային: Ռուսաստանի ոչ մի տարածքում համաճարակ չի հայտարարվել: Ռուսաստանն ասում է, որ երկրի որոշ շրջաններում կան շեմքից բարձր ցուցանիշներ: Նա ներկայացնում է երկրների վիճակն ու նշում, որ Ռուսաստանում վատերից չի վիճակը: Ինչ վերաբերում է կանխարգելմանը, ապա այսօր մեր աշխարհամասում գրիպը պայմանավորված է H1N1 վարակով: Կապ չունի, մարդը այդ երկիր է գնում, թե մեկ այլ երկիր: Մենք հրապարակել ենք ընդհանուր կանոններ, թե ինչ պետք է անի մարդը գրիպից հնարավորինս պաշտպանվելու համար, դրանք են  ձեռքերի հիգիենան, հիվանդի հետ չշփվելը, շփվելու դեպքում էլ անպայման դիմակ պետք է կրելը: Օդանավակայանում հեռահար սարքերով ստուգվում են ժամանողների ջերմությունը, բարձր ջերմությամբ մարդ գրանցելու դեպքում մեկուսացնում են, ցուցաբերում համապատասխան բժշկական օգնություն, հետազոտության իրականացում և այն:

-Հայաստանում H1N1-ի նման թափով բռնկումը ինչո՞վ էր պայմանավորված:

-Եթե մենք մի փոքր հետ գնանք՝ 2009-2010 թթ. մենք ունեինք պանդեմիաներ պայմանավորված նույն շտամով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բացատրում էր, որ դա նոր տիպի վիրուս է, որի հետ մարդու օրգանիզմը երբևէ չի շփվել, ուստի չունի պաշտպանական մեխանիզմեր: Հետո այն դարձավ մարդկային օրգանիզմի համար սովորական, և մարդու մոտ կարող է ամեն տարի սեզոնին կրկնվել կամ այլ շտամով արտահայտվել: Մենք 2013-ին ունեցանք խնդիր նույն շտամի հետ, անցյալ տարի՝ գարնանը բայց ուրիշ շտամով:

-Այս տարի կարծես աննախադեպ էին հիվանադացության ցուցանիշները, մահվան դեպքերը:

-Աննախադեպ չէր, եթե համեմատեք 2009-2010 թվականների հետ, ապա համեմատաբար ցածր են ցուցանիշները: Այս տարի աննախադեպ էր, չգիտեմ ինչու, պանիկան, իսկ իրավիճակը աննախադեպ չէր: 2009-2010 թվականին մենք ունեցել ենք մի քանի անգամ ավելի բարդ իրավիճակ: Մարդկանց մահանալու թվով չի իրավիճակը գնահատվում: Եթե վերցնենք այ տարի գրացված մահվան դեպքերը, կտեսնենք, որ ուշ են դիմել բժշկի: Տասն օր պառկել են տանը, ծանր վիճակում եկել են բժշկի: Մեր ամբողջ աշխատանքն ուղղված է այն բանին, որ բժշկին հնարավորինս շուտ դիմեն: H1N1-ն ավելի ագրեսիվ տեսակ է, այն արագ վերածվում է թոքաբորբի:

-Դպրոցական արձակուրդները երեք անգամ անընդմեջ մեկ շաբաթով չերկարացվեցին այն ժամանակ:

-Երկարացվել են, անցած տարի էլ: Եկեք հարցին այլ կերպ մոտենանք, ոչ թե շեշտը դնենք, որ երեք շաբաթով արձակուրդները երկարաձգելն աննախադեպ էր, այլ նայենք իրավիճակին: Ունենք կայուն իրավիճակ: Թույլ չտվեցինք, որ համաճարակային իրավիճակը սրվի: Փորձում ենք հիմա պահպանել այս իրավիճակը: Տոն օրերը բերեցին իրավիճակի նման բարդացման, մարդիկ իրար հյուր գնացին, միջոցառումներ էին տոնական տեղի ունենում, ցրտերը միանգամից այդ օրերին ընկան, մարդիկ մտածում էին՝ տոներն անցնի նոր կդիմեն բժշկի: Իմ շրջապատում էլ կան մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը բարդացել է հենց ուշացնելու հետևանքով: Այս բոլորը համադրվեց, իրավիճակը բարդացավ: Մենք ամեն տարի էլ ունենում ենք թոքաբորբի բարդացած դեպքեր, աշխարհի բոլոր երկրներում էլ գրիպի հետևանքով մահեր են գրանցվում:

-Առողջապահության ոլորտի մասնագետները միշտ շեշտում են սեզոնային լարվածությունը: Գրիպի սեզոնին ընդառաջ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հիվանդությունը մեծ տարածում չունենա, բարդ չընթանա:

-Սեզոնից առաջ վերակենդանացման մասնագետները, համաճարակաբանները, առաջնային բուժօղակի մասնագետները սեմինարներ են անցնում, իրենք էլ են ներառված ռիսկի խմբում, հիշեցնում են, թե ինչպես վարումը ճիշտ կազմակերպեն, ինչպես կանխեն վարակի տարածումը փակ բուժհիմնարկներում, հուշաթերթեր ենք բաժանում, բժշկահիգիենիկ գիտելիքներն ենք թարմացնում, ռիսկի խմբերի պատվաստումներ ենք իրականացնում:

-Ովքե՞ր են ընդգրկված ռիսկի խմբերում:

-Որպես ռիսկի խումբ մենք դիտարկում ենք մանկատների, ծերանոցների բնակիչները, առաջնային բուժօղակի, շտապօգնության բժիշկները:

-Պատվաստման արդյունավետության առումով ի՞նչ արդյունքներ եք գրանցել:

-Արդյունավետությունն այնպիսին է, ինչպես ողջ աշխարհում: Որևէ մեկը չի կարող ասել, որ գոյություն ունի 100 տոկոս արդյունավետությամբ պատվաստանյութ: Եթե նայենք պատվաստանյութի սխեման, նշվում է, որ զգալիորեն պաշտպանում է, իսկ եթե մարդը հիվանդանում է, ապա զգալիորեն թույլ է արտահայտվում: Դրա համար ռիսկի խմբերին փորձում ենք պատվաստել, իսկ մյուսներին հորդորել, որ ձեռքերը լվանան, փռշտալուց քիթն ու բերանը փակել ոչ թե ձեռքով, այլ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով, եթե հիվանդ են, տանը մնալ, ամբողջ ընտանիքով հիվանդի խնամքով չզբաղվել, հետևել առողջ ապրելակերպին, անգամ լիարժեք քունը կարող է մարդու իմունիտետն ապահովել: Նման բազմաթիվ հորդորներ կան, որոնք հրապարակել ենք:

Գրիպի պատվաստանյութի մասին Panorama.am-ի հարցերին պատասխանել է ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը: Հարցազրույցը կներկայացնենք հաջորդիվ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}