Տնտեսություն 11:20 23/01/2016 Հայաստան

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի դասընթացներին մասնակցել է 640 մարդ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով 2015թ ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իրականացրել է մոտ 60 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 640 մասնակիցներ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Մասնագիտական դասընթացները կազմակերպվել են հետևյալ ուղղություններով՝ Java  ծրագրավորում, WEB ծրագրավորում, Linux Օպերացիոն Համակարգ, Android ծրագրավորում, Տվյալների Բազայի Կառավարում, Ցանցային Անվտանգություն, Share Point 2013, CISCO «CCNA անվտանգություն», C++ ծրագրավորում, Advanced Adobe Photoshop, Flash Անիմացիա, 3DsMax: գրաֆիկա և անիմացիա և այլն:

Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև դպրոցականների կրթական ծրագրերին.  2015թ ընթացքում կենտրոնը կազմակերպել էր Ամառային Web դիզայն դպրոց 13-18 տարեկաններիհամար, որի ընթացքում աշակերտների համար իրականացվել են Web ծրագրավորում, գրաֆիկա և դիզայն, կարողությունների զարգացում և փորձի փոխանակման  սեմինարներ: Կենտրոնը նաև աջակցել է «ՈԶՆԻ-2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթին: 2015թվականին մրցույթին մասնակցեցին 328 աշակերտներ Երևանի 28 և ՀՀ մարզերի 53 դպրոցներից:

Կենտրոնը կազմակերպել է նաև «Բազային համակարգչային գիտելիքներ մեծահասակների համար» սոցիալական դասընթացը, որը մեծահասակներին հնարավորություն էր ընձեռում ձեռք բերել հիմնական համակարգչային գիտելիքներ:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը 2015թ միացել է Pearson VUE միջազգային լիզենզավորման ցանցին,որը իրականացնում է բարձր վարկանիշ ունեցող միջազգային մոտ 450 ընկերությունների (Cisco, Oracle, Microsoft, VMware, IBM, CompTIA, EMC, HP, LPI, և այլն) ծրագրավորման լիցենզավորման քննությունների սերտիֆիկացիոն թեստա¬վորում:

Նշենք, որ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հիմնվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների  միջև 2009թ. հունիսին կնքված Փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}