Մեղավոր եք
Պանիկայի պանիկան ո՞վ գցեց պետական կառույցների մեջ։ Մարդկանց հնարավոր պանիկայից այնպես են հուզվում, կարծես իսկապես անսահման հոգում են նրանց մասին։
Ով է իրավունք տվել հանրության համար կարևոր բաները թաքցնել հանրությունից, իբր թե «պանիկայի մեջ չգցելու համար»։ Որտեղ է գրված, որ դա ձեր իրավասությունների մեջ է։
Թաքցնել խոզի գրիպը ու հասցնել մարդկանց սեփական անինքնապաշտպանության գիտակցությանն ու «գրիպի սեզոնի» գյուտին։
Հիմա բժիշկները խոսում են ավելի շատ գրիպի «պանիկայից»։ Ո՞ւմ խուճապի մասի է խոսքը։ Բժիշկնե՞րի։ Այդ հիվանդանոցները պատրաստ չէին գրիպի նման «սեզոնի»։ Եթե մարդիկ պատրաստ չէին, որովհետև «քնեցնում եք» ինֆորմացիան։ Նույնիսկ առաջին զգուշացումների մեջ, երբ արդեն մոտ հարյուր հոգի ծանր վիճակում հիվանդանոցում էին, նկարագրվող կանխարգելիչ նշաններից մեկը, ըստ առողջապահության նախարարության՝ «երբ երեխայի դեմքը կկապտին» էր։
Չհասկացա՞ք, որ կապտելը ուշ է, չեք կարողանում այդ փուլում արդյունավետ բուժել։
Ասեք, իմանան, թող իրենք որոշեն հետո՝ «պանիկայի» կենթարկվեն, թե ինչ-որ կերպ կապահովագրվեն։ Չեմ էլ ուզում թարգմանաբար օգտագործել բառը, թող մնա իր բնագրի պես։
Ձեր գործը մարդկանց իրազեկելը ու առողջ պահելն է, ոչ թե պանիկայից հուզվելը։ Այսպես մեր աշխատանքն էլ թերի է դառնում։
Ու ընդհանրապես.
Ով է ձեզ իրավունք տվել թաքցնել ու գրավել «հանրային» գերակա շահի օբյեկտների ճակատագիրը ու որոշել այն անձնապես։
Թաքցնել ՀՀ-ում դաբաղի դեպքերը, որի մասին հայաստանցին իմանում է ռուսաստանյան զլմ-ներից ու հետո ափսոսում, որ այլևս հետ չի կարող տալ իր կերած միսը։
Չխոսել սահմանային գյուղերի վրա կրակահերթերի մասին՝ իբր պանիկան կանխելու համար, բայց իրականում դրանով անջրպետ ստեղծելով սահմանում ու մայրաքաղաքում իրար դարդից անտեղյակ մարդկանց միջև, երես տալով ու անզգա դարձնելով նույն երկրում «խաղաղության մեջ» ապրողին։
...
Ո՞վ է թույլ տվել։
Մարդկանց անվտանգության ձեր կարճմիտ գիտակցությո՞ւնը։
Մեղավոր եք։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան