Մայր Աթոռում բացվել է Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանում նախօրեին տեղի է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Քահանայից պատրաստության լսարանի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանի` գեղանկարի և գրաֆիկայի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակներում ներկայացված են 45 նկարներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ներսեհ վարդապետն անդրադառնալով իր ստեղծագործական կյանքին, ներկայացրել է ցուցադրված աշխատանքները:
Այնուհետև շարականների կատարումներով հանդես են եկել «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը` խմբավարությամբ Վահե Բեգոյանի:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հունվարի 28-ը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում