Պիեռ Ռիշարը դեռ անհնարին է համարում իր ելույթը Ղրիմում. կազմակերպիչներ
Ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարն իր ելույթները Ղրիմում, որոնք նախատեսված էին փետրվարի 10-11-ին, անհնարին է համարում: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է «Ստուդիի-2A»-ն, որը կազմակերպում էր դերասանի ղրիմյան ելույթները:
«Պիեռ Ռիշարը Ղրիմ հաստատ չի գնա: Նա անհնարին է համարում Ղրիմ այցելությունը: Պիեռ Ռիշարն իր որոշման պատճառները չի հայտնել, բայց դրանք քաղաքական և տնտեսական չեն»,- ասել են կազմակերպիչները:
Ռիշարը պատրաստվում էր Ղրիմում ներկայացնել իր «Պիեր Ռիչարդ 3-րդ» կատակերգությունը: Նա շատ հագեցած ծրագիր է ունենալու:
«Տոմսերը սկսել են վաճառել դեկտեմբերից: Մեծ մասը վաճառվել էր: Ինչքան տեղյակ եմ, հանդիսատեսը դեռևս չի շտապում վերադարձնել տոմսերը, դեռ հույս ունեն, որ Ռիշարը կայցելի Ղրիմ, բայց մոտ ժամանակներս դա հաստատ չի լինի»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում