Պատժամիջոցների վերացումից հետո մեկնարկում է Հասան Ռոհանիի առաջին այցը Եվրոպա
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր պաշտոնական այցով մեկնել է Իտալիա»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Իրանի նախագահը մինչ մեկնելը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Իրան-ԵՄ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է, այս պատմական այցը տեղի է ունենում պատժամիջոցների վերացումից հետո: Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումը Թեհրանի քաղաքական օրակարգում է:
Հավելենք, որ Իտալիայի Հասան Ռոհանին պաշտոնական այցով կայցելի նաև Ֆրանսիա:
Հասան Ռոհանին նշել է, որ Իտալիա և Ֆրանսիա կատարելիք այցի ընթացքում կքննարկվի Իտալիայի և Ֆրանսիայի հետ երկարաժամկետ համագործակցության մասին ճանապարհային քարտեզ կազմելու հարցը:
«Բարձր տեխնոլոգիաները, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, բժշկական սարքավորումները, համալսարանական կրթությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունն այն ոլորտներն են, որոնց շուրջ քննարկումներ կլինեն Իտալի և Ֆրանսիա կատարելիք այցի ընթացքում»,-ընդգծել է Իրանի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում