Կառավարությունը «օպտիմիզացիայի» գնում է կրճատումներով
Կառավարությունում այս օրերին ակտիվորեն լավացման գործընթաց է իրականացվում, ինչի արդյունքում կրճատվում են նախարարություններին կից ստեղծված տեսչություններ, վարչություններ: Կառավարությունում Panorama.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ կրճատվող հիմնարկների թիվը անցում է երկու տասնյակից և դա արվում է կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակում:
Նշենք, որ տեղեկատվական առիթը խմբագրությանն ահազանգած ծնողներն են՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի (ամսական` 18 հազար դրամ) նպաստները այս ամիս չեն ստացել, քանի որ «դրանց բաշխումն իրականացնող Սոցիալական ապահովության պետական ծառայությունը լուծարվելու է»։
Ըստ կառավարության աղբյուրի գնահատման՝ տարբեր նախարարություններին կից ստեղծված տեսչությունների գոյությունը դիտարկվում է «որպես տեռորի գործիք», որոնք «հավելյալ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում»: Բացի այդ՝ դրանք իրենց աշխատակազմերով բավական ուռճացված են, և «կառավարությունը խնդիր է դրել ազատվել «բռակ ստորաբաժանումներից»:
Ըստ նույն աղբյուրի՝ կառավարման համակարգը որակյալ կադրերով ապահովելու խնդիր կա, և ավելին՝ կրճատված անձանց գումարները կառավարությունը հետ չի վերցնի, արդյունքում հնարավոր կլինի հավելավճարներ տալ որակյալ մասնագետներին:
Թե ինչպես եղավ, որ կառավարությունում հայտնվեցին այդ «բռակ ստորաբաժանումները», որքան գումար է ծախսվել դրանց մասնագետների հատուկ պատրաստման ու վերապատրաստման վրա, ինչ է սպասվում քաղծառայողներին ու նրանց աշխատանքային պայմանագրերին՝ թերևս արդեն պաշտոնական պատասխաններով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին