Բողոքի ակցիա. Հայ երիտասարդները ձկնկիթ էին տարել բրիտանական դեսպանատուն
«Հանուն Օրենքի» հասարակական շարժումը Երևանում՝ Բրիտանիայի դեսպանատան առջև այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել ` դատապարտելով Մեծ Բրիտանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում, ինչպես նաև ԵԽԽՎ 2016թ. ձմեռային նստաշրջանին քննարկվելիք երկու հակահայկական բանաձևերը:
«Հանուն օրենքի» հասարակական կազմակերպության անդամ Արման Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Եկել ենք այստեղ ասելու, որ չենք հասկանում, ինչպես կարող է արժեքներ, ազատություն քարոզող Մեծ Բրիտանիան այսօր ներկայանա այսպիսի խայտառակ զեկույցով և ազատագրված, ազատ Ղարաբաղն անվանի զավթած»:
Բողոքի ակցիան կազմակերպած երիտասարդներն իրենց հետ սև և կարմիր խավիարի տուփեր էին բերել՝ ցանկանալով դրանք հանձնել փոխդեսպանին՝ նշելով, որ Ադրբեջանը կարողացել է ԵԽԽՎ պատգամավորներին գնել խավիարով:
ՀԿ անդամ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ այս ակցիայով իրենց բողոքի ձայն ցանկանում են հասցնել մինչև ԵԽԽվ:
Փոխդեսպանի պատասխանը ակցիայի մասնակիցներին՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին