Դատախազությունը բողոքարկելու է Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու մասին որոշումը
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու մասին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը գործը հսկող դատախազը կբողոքարկի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր բժշկուհու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի բողոքը քննչական կոմիտեի` Բախշյանին ձերբակալելու որոշման դեմ և որոշել ազատ արձակել բժշկին:
Հարակից հրապարակումներ`
- Քննիչը դատարանի միջանցքներում որոշումներ չի կայացնում. ՔԿ-ն արձագանքում է Շուշանիկ Բախշյանի փաստաբանին
- Դատարանը որոշել է ազատել Շուշանիկ Բախշյանին, բայց քննիչը չի կատարում որոշումը. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին