ՌԴ գլխավոր շտաբ. ԻՊ-ն 2000 զինյալ է կենտրոնացրել Դեյր Էզ Զորի վրա հարձակվելու համար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Սիրիայի արմուտքում կորցնելով նախաձեռնությունը, որոշել է կենտրոնացնել հիմնական ուժերը և գրավել շրջանի ամենամեծ քաղաքը՝ Դեյր Էզ Զորը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Նրա խոսքով, ԻՊ-ն անցած շաբաթ այդ տարածքում կենտրոնացրել է 2000 զինյալ:
Նույն աղբյուրի համաձայն, հունվարի 22-24-ը ռուսական ավիացիան Սիրիայում իրականացրել է 169 մարտական թռիչք՝ հարվածելով ահաբեկիչների 484 օբյեկտի:
Հաղորդվում է նաև, որ ռուսական օդուժի օգնությամբ սիրական ուժերը ահաբեկիչներից Լաթաքիայի շրջանում ազատել է 28 բնակավայր: