Անն Բրասյոր. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն խաղաղ լուծում
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի հունվարի 25-ից 29-ը։ Նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ում լիազորություններն ավարտվում են արդեն այսօր, հանդես եկավ մամո ասուլիսով և պատասխանեց լրագրողների հարցերին։
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հարց է ուղղել Անն Բրասյորին՝ կապված օրակարգում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խիստ հակասական 2 բանաձևերի մասին՝ հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որում ԵԽԽՎ-ին հորդորում էր չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը, ինչպիսին է այս զեկույցների վերաբերյալ նրա կարծիքը: Անն Բրասյորն ասել է․«Քննարկումը դեռևս տեղի չի ունեցել և չկա որոշում, և ես չեմ ցանկանում միջամտել, սակայն կասեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամ երկրներ են և մենք պետք է գտնենք լուծում, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության մեջ։ Սա անելու համար մենք պետք է քրտնաջան աշխատենք, քանի որ մարդիկ տառապում են այդ շրջանում:Նրանք ԵԽ քաղաքացիներն են, նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն, մնում է միայն գտնել միջոցը, խնդրի լուծումը պետք է գտնվի։ Իմ անձնական կարծիքն է, որ մենք չպետք է թողնենք այնպես, ինչպես կա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան