
Զինված խմբի գործով կալանավորված աղջիկներից մեկն ազատ է արձակվել
Նոյեմբերի 25-ին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում զինված խմբի գործով կալանավորված 30-ամյա Լիլիթ Թորոսյանն այսօր ազատ է արձակվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Լիլիթի փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Նրա խոսքով, նախաքննական մարմինը կալանքի ժամկետի ավարտին այն երկարացնելու միջնորդություն չէր ներկայացրել և այսօր որոշվեց նրան ազատ արձակել:
Լիլիթ Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ Լիլիթ Թորոսյանը «Մարիամ» ռադիոկայանի աշխատակից էր:
Նա մեղադրվում է հանցավոր խմբի հետ համագործակցելու և ապօրինի զենք պահելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին