ԵԽԽՎ նախագահ․ Ղարաբաղի վերաբերյալ զեկույցների քննարկումը հնարավոր է տեղի չունենա
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի հունվարի 25-ից 29-ը։ Նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ում լիազորություններն ավարտվում են արդեն այսօր, հանդես է եկել մամլո ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Անն Բրասյորը, ներկայացնելով ԵԽԽՎ օրակարգը՝ նշել է նաև ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված 2 հակահայկական զեկույցների նախագծերի մասին՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից», որոնց քննարկումն ու քվեարկությունը նախատեսված է հունվարի 26-ին։
Անն Բրասյորը, սակայն, հայտնել է, որ կան բազմաթիվ առաջարկներ՝ վերոնշյալ բանաձևերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնել։
«Վերջնական որոշումը, իհարկե, պետք է կայացնի վեհաժողովը՝ անցկացնել քննարկում, թե ոչ, կամ այն հետ ուղարկել հանձնաժողով»,-ասել է Անն Բրասյորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին