Էս գործը պետք է օբյեկտիվ քննվի. Շուշանիկ Բախշյանի փաստաբան
«Էս գործը պետք է օբյեկտիվ քննվի: Ի սկզբանե մեղավոր են գտել ու փորձում են դատել: Դե եթե ֆեյսբուքով պետք է մեղավոր ճանաչեք, էլ ինչու են դատարանները գործում», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք` Շուշանիկ Բախշյանը կասկածվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, ինչի հետևանքով մահացել էր կեսարյան հատման միջոցով ծննդաբերած Մերի Մարգարյանը:
Ըստ նախաքննության տվյալների, դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չէր կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մ. Մարգարյանը 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել էր, իսկ հաջորդ օրը մահացել էր նաև վերջինիս նորածին դուստրը:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին որոշել էր, որ Բախշյանին ձերբակալելու մասին որոշումն անօրինական է և ազատ արձակել նրան: Սակայն բժշկուհին առողջական վատ վիճակի պատճառով հոսպիտալացվել էր ու մինչ այժմ նրա հետ քննչական գործողություններ (հարցաքննություն) չեն կատարվել:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Բախշյանն իսկապես վատ է զգացել իրեն, որ այդ պահին պետք էր հոսպիտալացնել, ասուլիսին ներկա Բախշյանի մյուս փաստաբան Կարեն Կիրակոսյանը պատասխանեց. «Բժիշկն ասում էր` կմեռնի կմնա մեր վրա: Շուշանիկ Բախշյանի տերը այդ պահին քննիչն էր և ինքն էլ նրան հոսպիտալացնելու մասին որոշում է կայացրել»:
Նա ասաց, որ ինքը մի քանի անգամ տեսել ` ինչպես է Բախշյանը կորցնում գիտակցությունը ու ինչպես են ոստիկանները փորձում բամբակով նյութը քթին քսելով գիտակցությունը տեղը բերել:
Սիրունյանն ասաց, որ այս գործով բազմաթիվ մարդիկ պետք է հարցաքննվեն և իրենք պատրաստվում են միջնորդություններ ներկայացնել:
«Մերի Մարգարյանի մահվան հետ կապ ունեցողները պետք է խստագույնս պատժվեն», հավելեց Սիրունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շուշանիկ Բախշյանի առողջական վիճակը վատ չէ և այդ մասին ունենք փաստեր. Փաստաբան
- Դատախազությունը բողոքարկելու է Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու մասին որոշումը
- Քննիչը դատարանի միջանցքներում որոշումներ չի կայացնում. ՔԿ-ն արձագանքում է Շուշանիկ Բախշյանի փաստաբանին
- Դատարանը որոշել է ազատել Շուշանիկ Բախշյանին, բայց քննիչը չի կատարում որոշումը. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան