Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
«Աշխատել է պետք»: Սա է եղել ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու սիրած արտահայտությունը: Նա ոչ միայն սիրում էր դա պարբերաբար կրկնել, այլ նաև հետնց այդպես էլ արել է. Երկար կյանք չի ունեցել, բայց հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։
Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է. 1938 թ. հունվարի 25, Մոսկվա: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։
Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում։
1970-ին համերգներ է տվել Հայաստանում։
Վ.Վիսոցկին մահացել է 1980 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա