Ք.Պենդերեցկի. Արվեստը չի կարող նման հարցերում որևէ բան փոխել
«Արվեստը չի կարող փրկել աշխարհը, արվեստագետների ազդեցությունը մինիմալ է»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեհ հայտնի դիրիժոր, կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք արվեստը կարող է փրկել աշխարհը՝ հաշվի առնելով նաև այն, որ այսօր աշխարհում շատացել են ահաբեկչությունները:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության խնդրին, արվեստագետն ասաց, որ այս հարցի հետ կապված արել է այն, ինչ կարող է՝ գրել է ստեղծագործություն՝ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը:
«Ես ապրում եմ աշխարհի մեկ այլ մասում, մեզ համար դա պատմություն է: Արվեստը չի կարող նման հարցերում որևէ բան փոխել»,- ասաց Ք.Պենդերեցկին:
Հիշեցնենք, որ 2015-ին «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի շրջանակում Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում կայացած համերգին առաջին անգամ հնչել է Ք. Պենդերեցկու՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունը:
Նշենք, որ Քշիշտոֆ Պենդերեցկին Երևանում է՝ մասնակցելու այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին::
Հարակից հրապարակումներ`
- Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին
- «Իմ հայկական արյունը խոսում է իմ մեջ». Քշիշտոֆ Պենդերեցկի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան