Դիարբեքիրում կրկին բախումներ են. հայկական Սբ. Կիրակոս եկեղեցին վտանգված է
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում կրկին զինված բախումներ են ընթանում թուրք ուժայինների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ,«Zaman»-ը գրել է, որ ոստիկաններից, զինվորներից ու քաղաքացիներից կազմված թիմերը ակտիվ պայքար են մղում մասնավորապես Հասըրլը թաղամասում: Նշվում է, որ թուրքական կողմը քուրդ զինյալների բարիկադներն ու խրամատները տանկերից է ռմբակոծում:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՔԲԿ-ի զինյալները պատսպարվել են Dört Ayaklı Minare-ի (Դյորթ Այաքլը Մինարե) փողոցում, որտեղ 2015թ. նոյեմբերին փողոցային բախումների ժամանակ սպանվել էր Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչին:
Հայտնվում է, որ շուրջ 54 օր շարունակվող պարետային ժամերի ընթացքում գրեթե չդադարող բախումների հետևանքով որոշակիորեն տուժել է նաև Սուրում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Մտավախություն է կա, որ առկա իրավիճակի պատճառով եկեղեցին դեռ ավելի մեծ վնասներ կարող է կրել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սուրբ Կիրակոսը Միջին Ասիայի ամենամեծ հայկական եկեղեցին է: 97 տարի կիսավեր մնալուց հետո այս պատմական կառույցը վերանորոգվել և մեծ շուքով վերաբացվել է 2012թ.: Իսկ 2015թ. եկեղեցին արժանացել է Եվրամիության մշակութայի ժառանգության «Մեծ մրցանակին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան