Ռուսաստանում գրիպից 50 մարդ է մահացել
Ռուսաստանի շատ մարզերում գրիպից մահացության ու հիվանդության թվի ավելացումը կապված է խոզի գրիպ վիրուսի մուտացիա հետ: Գրում է «Գազետա. ռու»-ն՝ հղում անելով Կենսատեխնոլոգիայի և հետազոտությունների ինստիտուտ գրիպի ախտորոշման պատրաստուկների լաբորատորիայի մասնագետ Աննա Սոմինինան:
Նրա խոսքերով՝ գրիպից 50 ռուսաստանցի է մահացել, որից 24-ը այս շաբաթվա մեջ:
Առողջպահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը հայտարարել է, որ խոզի գրիպի տարածումը Ռուսաստանում պայմանավորված է սեզոնային գործոնի հետ:
Աղբյուրը գրում է, որ գրիպի համաճարակային շեմը գերազանցվել է 37 մարզում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա