Սա աննախադեպ զեկույց է, ուղղակի ցինիզմ է. Արմեն Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին օգտագործում է ծանր զինտեխնիկա, որն ի դեպ, արտադրված է Թուրքիայում: Այսօր ԵԽԽՎ-ում հակահայկական երկու զեկույցների քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
«Ներկայացվող զեկույցի համաձայն, միակ մեղավորը Հայաստանն է, իսկ Ադրբեջանը խաղաղար է ներկայացվում: Սա ցինիզմ է: Ակնհայտ ցինիզմ: Սա աննախադեպ երևույթ է ԵԽԽվ-ում», -հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Նրա խոսքով, զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը անգամ ջանք չի գործադրել այցելել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, չնայած այն հանգամանքին, որ հրավեր եղել է:
«Այս զեկույցի հեղինակը շարունակում է Ադրբեջանի քարոզչությունը: Այս զեկույցներով ԵԽԽՎ-ն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչն անթույլատրելի է, քանի որ հակամարտության լուծման միակ ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է», -հայտարարեց Ռուստամյանը:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը հրավիրեց զեկույցների կողմնակալության օրինակների վրա, ընդգծելով, որ զեկույցների հեղինակները իրենց գործունեությամբ ստվեր են նետում ԵԽԽՎ վրա, որպես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության եվրոպական ինստիտուտի:
«Մենք ձեզ հետ միասին Ադրբեջանի Մեջլիսում չենք նստած»,- ասաց Ռուստամյանը:
Ռուստամյանին հաջորդեց ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովը՝ լավ առոգանությամբ կարդալով իր առջև դրված տեքստը՝ տարիներ շարունակ կրկնվող թեզերով (օկուպացիա, տարածքային ամբողջականություն, ագրեսիա, գետերի թունավորում, եւ այլն):
Ադրբեջանցի պատգամավորի ելույթից հետո ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը ընդհատել է ելույթները և հայտարարել, որ գրանցված պատգամավորները կարող են իրենց ելույթների տեքստերը հանձնել քարտուղարություն էլեկտրոնային տարբերակով:
Եզրափակիչ ելույթի համար խոսք է տրվել բանաձևերից մեկի հեղինակ Միլիցա Մարկովիչին:
Ելույթները այսքանով ավարտվել են:
Պատգամավորները անցել են բանաձևերում փոփոխությունների առաջարկման փուլին:
Հարակից հրապարակումներ`
- Այս զեկույցները կվնասեն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ղարաբաղյան հակամարտության լուծմանը. ԵԽ պատգամավոր Աքսել Ֆիշեր
- ԵԽԽՎ պատգամավորներ. Երկու բանաձևերի նախագծերը կողմնակալ են և պետք է մերժվեն
- ԵԽԽՎ-ում սկսել են քննարկել հակահայկական զեկույցները
- Բողոքի ակցիա ԵԽ-ի դիմաց` ընդդեմ ԼՂ վերաբերյալ բանաձևերի նախագծերի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան