Հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել. Սեյրան Օհանյան
Հայաստանի սահմաններն այսօր անառիկ են, և ՀՀ Զինված ուժերի համապատասխան զորամիավորման կողմից պաշտպանվում են: Այդ մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե Օդունդաղի բարձունքը ադրբեջանական ուժերը գրավել են, նախարարն ասաց. «Դիրքերի դասավորման մեջ փոփոխություն չի եղել և հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել: Պաշտպանության խորքում, մեզնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա դիրք տեղադրելը չի նշանակում, թե հասել են ինչ-որ առավելության»:
Նախարարը խնդրեց զորամիավորման հրամանատարին խոսել այդ բարձունքի մասին, և վերջինն էլ հայտարարեց, որ Օդունդաղ բարձունքը երբևէ հայկական կողմի հսկողության տակ չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- Կադրային քաղաքականության առումով ՀՀ ԶՈւ-ն հասել է արդյունքների. ՊՆախարար
- ԶՈւ ղեկավարությունը ամեն ինչ իրականացնում է ժամանակին. Օհանյանը՝ ՌԴ-ից ստացվող սպառազինության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին