Բողոքի ակցիա ԵԽ-ի դիմաց` ընդդեմ ԼՂ վերաբերյալ բանաձևերի նախագծերի
Այս պահին, ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկումից րոպեներ առաջ, Ստրասբուրգի Հայորդի համայնքը կազմակերպել է բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները պահանջում են ոչ ասել Ռոբերտ Ուոլտերի և Միլիցա Մարկովիչի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերին:
Հայորդի համայնքի նախագահ Սարգիս Հովսեփյանն ասաց, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Ակցիայի մասնակիցները կոչ են անում «Ոչ» ասել բանաձևերին:
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները ծածանում էին ՀՀ և Արցախի դրոշները, ինչպես նաև ունեին պաստառ, որում Ղարաբաղի երեխաները պարզել են ԵԽ անդամ երկրների դրոշները և ասում են` " Don't compromise our PeACE" Մի խարխլեք մեր խաղաղությունը` ներկայացնելով PeACE-PACE` խաղաղություն և ԵԽԽՎ բառախաղը:
Պաստառի նկարով տարածվել են նաև բացիկներ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ նախագահը տեղը դրեց ադրբեջանցի լրագրողին՝ «Խոսքեր մի դրեք իմ բերանում»
- Բողոքի ակցիա. Հայ երիտասարդները ձկնկիթ էին տարել բրիտանական դեսպանատուն
- Անն Բրասյոր. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն խաղաղ լուծում
- ԵԽԽՎ-ում յուրաքանչյուր «կողմ» քվեարկություն Ղարաբաղին ուղղված կրակոց կլինի
- ԵԽԽՎ նախագահ․ Ղարաբաղի վերաբերյալ զեկույցների քննարկումը հնարավոր է տեղի չունենա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան