Դավիթ Բաբայան. Ժողովրդավարական կարևոր ատյաններից մեկը պարզապես դարձել է արևելյան շուկա
«Մենք ողջունում ենք, որ այդ աննորմալ զեկույցներից մեկը չի ընդունվել: Եվ սա ինչ-որ ձևով ժողավրդավարության, ժոցովրդավարական արժեքների հաղթանակ է բռնապետության ու կոռուպցիայի դեմ»: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագծի քվեարկության արդյունքներին, Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Բայց մյուս կողմից մյուս աննորմալ զեկույցն ընդունվեց, որն ընդհանրապես տրամաբանական չէ: Սա ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ում և ընդհանրապես Եվրոպայում կան լուրջ խնդիրներ, և ԵԽԽՎ-ն չունի այն իմունային համակարգը, որ դիմակայի կոռուպցիոն հոսքերին ու իր ներսում եղած կաշառակերությանը»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Բաբայանի որակմամբ, սա հայկական կողմի պարտությունը չէ. այդ զեկույցները պարտադիր կատարման որևէ ուժ չունեն. «Թող Ադրբեջանը միլիարդներ ծախսի, պետական բյուջեն դատարկի, մեզ համար ավելի լավ, բայց մյուս կողմից մենք, իրոք, այդ ժողովրդավարությունը որպես կարևոր արժեք ենք ընդունում: Ես երբ որ տեսնում եմ, որ ժողովրդավարական կարևոր ատյաններից մեկը պարզապես դարձել է, մեղմ ասած, արևելյան շուկա, որտեղ ամեն ինչ վաճառվում ու գնվում է, սա իրոք, ողբերգություն է»:
Որո՞նք են լինելու պաշտոնական Ստեփանակերտի քայլերն ի պատասխան բանաձևի ընդունման: Ի պատասխան այս հարցի, Բաբայանը նշեց. «Մենք շարունակելու ենք մեր պետության կառուցումն ու ուժեղացումը: Սա է մեր պատասխանը Ադրբեջանի կողմից ագրեսիայի ցանկացած դրսևորման»:
Կատակով նկատեցինք, որ սոցիալական ցանցերի հայ օգտատերերն առաջարկում են Սարսանգի ջրամբարը միանգամից բաց թողնել: Մեր զրուցակիցը սրան արձագանքեց. «Ջրամաբարը մեր կարևորագույն օբյեկտներից է: Ի դեպ, մենք բազմիցս առաջարկել ենք Ադրբեջանին ջուր տրամադրել, բայց նրանք միշտ մերժել են»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հեղինակած բանաձևը՝ փոփոխություններով
- Ուոլթերի զեկույցը տապալվեց ԵԽԽՎ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան