ԵԽԽՎ-ում սկսել են քննարկել հակահայկական զեկույցները
Այսօր Ստրասբուրգում շարունակվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարեց Լեռնային Ղարաբաղին վերաբերող երկու բանաձևերի նախագծի քննարկման մեկնարկի մասին:
ԵԽԽՎ պատվիրակ Մոգենս Յենսենը նախ ներկայացրեց Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով բանաձևի նախագիծը: Պատվիրակն ասաց, որ զեկույցում պարոն Ուոլթերը ներկայացրել է, թե ցանկացել է մեկնել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, բայց «իրենից անկախ հանգամանքներից» նրա այցը հնարավոր չի եղել:
«Քաղաքական հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությունը խնդրել է մերժել զեկույցը, բայց քաղաքական հանձնաժողովը մերժել է», -հավելեց զեկույցը ներկայացնող պատվիրակը:
Լեռնային Ղարաբաղին վերաբերող հակահայկական մյուս զեկույցը ներկայացրեց Միլիցա Մարկովիչը` «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումով: Այս զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին: Նրա ներկայացմամբ, ջրամբարի օգտագործման հետևանքով «Ադրբեջանի ավելի քան 5000 բնակիչներ զրկված են ջրից»:
«Հայկական պատվիրակությունը չի ցանկացել համագործակցել ինձ հետ և չնայած ես ցանկանում էի մեկնել Հայաստան, բայց ինձ մոտ դա չստացվեց», -հայտարարեց Մարկովիչը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն քննարկում է Միլիցա Մարկովիչի հեղինակած նախագծի փոփոխությունները
- Սա աննախադեպ զեկույց է, ուղղակի ցինիզմ է. Արմեն Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում
- Այս զեկույցները կվնասեն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ղարաբաղյան հակամարտության լուծմանը. ԵԽ պատգամավոր Աքսել Ֆիշեր
- ԵԽԽՎ պատգամավորներ. Երկու բանաձևերի նախագծերը կողմնակալ են և պետք է մերժվեն
- Բողոքի ակցիա ԵԽ-ի դիմաց` ընդդեմ ԼՂ վերաբերյալ բանաձևերի նախագծերի
- ԵԽԽՎ նախագահը տեղը դրեց ադրբեջանցի լրագրողին՝ «Խոսքեր մի դրեք իմ բերանում»
- ԵԽԽՎ-ում յուրաքանչյուր «կողմ» քվեարկություն Ղարաբաղին ուղղված կրակոց կլինի
- ԵԽԽՎ նախագահ․ Ղարաբաղի վերաբերյալ զեկույցների քննարկումը հնարավոր է տեղի չունենա
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը