Գագիկ Ջհանգիրյանին օմբուդսմեն նշանակելու համար երկու պարզ պատճառ կա. «Իրատես»
«Իրատես»-ը «Ասում են» խորագիր ներքո գրել է, թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը` երկու պարզ պատճառով. իշխանությունները, խորհրդարանական ընտրություններից առաջ, կփորձեն մինչև վերջ «սպառել» ՀԱԿ-ին, որպեսզի այլևս խորհրդարան չմտնի, և ապա` Գագիկ Ջհանգիրյանի օմբուդսմենացմամբ ՀԱԿ ցուցակով խորհրդարան կմտնի դարձյալ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը:
«Գաղտնիք չէ, որ արդեն տևական ժամանակ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «համագործակցաբարո» լինել իշխանությունների հետ` ստանձնելով նախարարական որևէ պորտֆել: Սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են Ջհանգիրյանի «օմբուդսմենացումը». պատճառը` տե՛ս ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի «մեջ». նրանք ցանկանում են արևմտյան «թեքումով» օմբուդսմեն»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան