ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հեղինակած բանաձևը՝ փոփոխություններով
ԵԽԽՎ լիագումար նիստը հաստատեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձեւի նախագիծը՝ մի շարք փոփոխություններով:
Բանաձեւը հաստատվեց 98 «կողմ», 71 «դեմ» և 40 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ այս նախագծի քննարկումից առաջ քվեարկության էր դրվել մեկ այլ հակահայկական բնույթի զեկույց, որը հեղինակել էր ներկայումս արդեն Թուրքիայի քաղաքացի, բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերթ Ուոլթերը: «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը մերժվել էր 66/70 ձայների հարաբերակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան