Իրանը Իտալիայի հետ ստորագրել է 17 միլիարդ եվրո արժողությամբ համաձայնագրեր
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Իտալիա կատարած այցի շրջանակներում ստորագրվել է 17 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ երկկողմ համաձայնագրեր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, իտալական ընկերությունների հետ կնքված համաձայնագրերը վերաբերում են էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին:
Այսօր Ռոհանին Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսված է «Aerobus» ընկերության հետ շուրջ 100 ինքնաթիռների ձեռքբերման համաձայնագրի ստորագրումը:
Իրանի ղեկավարի եվրոպական շրջագայությունը Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների վերականգնամն նպատակ է հետապնդում:
Նշենք, որ շաբաթ օրը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի Իրան կատարած այցի արդյունքում կողմերը ստորագրել են տարբեր ոլորտներում 17 համաձայնագրեր՝ ընդհանուր 600 միլիարդ դոլար արժողությամբ: