
Այս զեկույցները կվնասեն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ղարաբաղյան հակամարտության լուծմանը. ԵԽ պատգամավոր Աքսել Ֆիշեր
ԵԽԽՎ-ում այժմ քննարկվող Լեռնային Ղարաբաղին վերաբերող երկու զեկույցները խոչընդոտ են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Այդ մասին քիչ առաջ քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽ գերմանացի պատգամավոր Աքսել Ֆիշերը, որը ժամանակին Հայաստանի հարցով համազեկուցող էր:
Նա կոչ արեց գործընկեր պատգամավորներին հարգանքով վերաբերվել կողմերին` Հայաստանին ու Ադրբեջանին, աշխատել միասին և չսրել իրավիճակը:
«Պետք է միասին աշխատենք, և եթե նույնիսկ ունենք հակառակ պնդումներ, ապա պետք է մեր քննարկումներում ցույց տանք, որ հարգանքով ենք վերաբերում երկու կողմերին, այդ դեպքում միայն կարող ենք առաջընթաց արձանագրել», -հայտարարեց Ֆիշերը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ պատգամավորներ. Երկու բանաձևերի նախագծերը կողմնակալ են և պետք է մերժվեն
- ԵԽԽՎ-ում սկսել են քննարկել հակահայկական զեկույցները
- Բողոքի ակցիա ԵԽ-ի դիմաց` ընդդեմ ԼՂ վերաբերյալ բանաձևերի նախագծերի