ԵԽԽՎ պատգամավորներ. Երկու բանաձևերի նախագծերը կողմնակալ են և պետք է մերժվեն
ԵԽԽՎ լիագումար նիստում սկսվել են «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» երկու հակահայկական բանաձևերի նախագծերի քննարկումները, որոնք հեղինակել են, համապատասխանաբար, Ռոբերտ Ուոլթերը Մեծ Բրիտանիայից (նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ) եւ Միլիցա Մարկովիչը Բոսնիա և Հերցեգովինայից:
Բանաձևերի նախագծերը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցություն հայտնելու դիրքերից են խոսում ԵԽԽՎ պատգամավորական խմբերի ղեկավարների մեծ մասը:
Իսպանացի պատգամավոր Խորդի Շուկլան (այս նստաշրջանում քվեարկության իրավունք չունի), ով դրական եզրակացություն էր հրապարակել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, խոսելով Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների դաշինքի (ALDE) խմբի անունից, հանդես եկավ կրկնելով Ադրբեջանի պետական քարոզչության հայտնի թեզերը:
Եվրոպական Պահպանողականների անունից ելույթ ունեցավ բրիտանացի պատգամավոր Ջոն Հոուելը՝ պաշտպանելով և ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ հանդես գալով ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցի քննարկման ապակառուցողական ջանքերի դեմ:
Լոտտա Յոհնսոնը, խոսելով Եվրոպայի Միացյալ ձախերի անունից, ասաց, որ չեն կարող պաշտպանել միակողմանի բանաձևերից որեւէ մեկը, որոնք Հայաստանին բացասական լույսի ներքո են ներկայացնում և գովաբանում են Ադրբեջանին շատ կողմնակալ կերպով:
Քննարկումը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում սկսել են քննարկել հակահայկական զեկույցները
- Բողոքի ակցիա ԵԽ-ի դիմաց` ընդդեմ ԼՂ վերաբերյալ բանաձևերի նախագծերի
- Անն Բրասյոր. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն խաղաղ լուծում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին