ԶՈւ ղեկավարությունը ամեն ինչ իրականացնում է ժամանակին. Օհանյանը՝ ՌԴ-ից ստացվող սպառազինության մասին
Հայաստանի զինված ուժերը ռազմական և ռազմատեխնիկակկան համագործակցությունը շարունակում է իրականացնել պլանային պայմանավորվածության շրջանակներում, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ ՌԴ-ից 200 մլն դոլար վարկով գնված սպառազինությունը չի ժամանում Հայաստան:
«Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը իրականացվում է պլանային պայմանավորվածության շրջանակնում, հատկապես ՌԴ հետ: Ռուսաստանի հետ մենք ոչ միայն այսօր ռազմատեխնիկական համագործակցվություն ենք ապահովում, դեռ ավելին, պայմանագրի շրջանակներում ապահովում ենք աշխատանքներ ռազմական տեխնիկայի, հեռահար ու ճշգրիտ միջոցների ձեռքբերման ուղղությամբ: ԶՈւ ղեկավարությունը գիտի՝ այս ուղղությամբ ինչ անել և ժամանակին ամեն ինչ իրականացնում է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին