Թևան Պողոսյան. Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդիրները պետք է կարողանանք ճիշտ ուղիով տանել
«Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս ողջ ընթացքում, որ առնվազն այս արդյունքն այսօր ունենք։ Առաջինը ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլտերի լիակատար հակահայկական բանաձևը, իսկ երկրորդ բանաձևի հետ կապված, մենք պետք է դեռ աշխատենք։ Սա նաև մեզ համար պետք է դաս լինի, թե ինչպիսի աշխատանքներ պետք է կատարենք հետագայում»,- Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ևս մասնակցում էր ԵԽԽՎ նիստին՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2 զեկույցների քննարկումը։
Պատգամավորի խոսքերով, ներկայումս արդեն պետք է սառնասրտորեն ուսումնասիրել բոլոր այն բացթողումները, որոնք ունեցել ենք և մշակել այն հնարավոր ռազմավարությունը, որ պետք է ապագայում իրականացնել՝ այլևս թույլ չտալու հակահայկական բանաձևերի ձագումն ու առաջխաղացումը։
«Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդիրները պետք է կարողանանք ճիշտ ուղիով տանել, որ ցանկացած երևույթ վերածենք ի նպաստ հայկական շահերի»,-ասաց Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ-ն քննարկեց Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով բանաձևի նախագիծը, որը քվեարկությամբ մերժվեց ԵԽԽՎ-ի կողմից։ Երկրորդը Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցն էր, որ ընդունվեց ԵԽԽՎ-ի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հեղինակած բանաձևը՝ փոփոխություններով
- Ուոլթերի զեկույցը տապալվեց ԵԽԽՎ-ում
- Սա աննախադեպ զեկույց է, ուղղակի ցինիզմ է. Արմեն Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում
- Այս զեկույցները կվնասեն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ղարաբաղյան հակամարտության լուծմանը. ԵԽ պատգամավոր Աքսել Ֆիշեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին