Մհեր Շահգելդյան․ Ուոլտերի բանաձևի մերժումով ճեղքվեց ադրբեջանցիների կողմից կառուցված հակահայկական շղթան
«Ամենախնդրահարույցը Ուոլտերի զեկույցն էր, որը մերժվեց ԵԽԽՎ-ի կողմից։ Սա մեզ համար շատ կարևոր էր։ Երկրորդ զեկույցը հումանիտար առումով քննարկելի էր, սակայն մեզ համար անընդունելի էին զեկույցում առկա քաղաքական մոտեցումները։ Այս 2 զեկույցների համադրության դեպքում կտեսնենք, որ այն հակահայկական շղթան, որը կառուցվել էր ադրբեջանական լոբիի կամ հենց ադրբեջանցիների կողմից, ըստ էության ճեղքվեց»,-այս մասին Panorama.am-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը։
Պատգամավորի խոսքերով, Ռոբերտ Ուոլտերի զեկույցի տապալումը ցույց տվեց, որ չնայած մեծ լոբբիստական աշխատանքին, մեծամասնության մոտ կա այն պատկերացումը, որ Մինսկի խումբն այն կառույցն է, որ պետք է շարունակի զբաղվել հակամարտության կարգավորմամբ։
Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ-ն քննարկեց Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով բանաձևի նախագիծը, որը քվեարկությամբ մերժվեց ԵԽԽՎ-ի կողմից։ Երկրորդը Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցն էր, որ ընդունվեց ԵԽԽՎ-ի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդիրները պետք է կարողանանք ճիշտ ուղիով տանել
- ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հեղինակած բանաձևը՝ փոփոխություններով
- Ուոլթերի զեկույցը տապալվեց ԵԽԽՎ-ում
- Սա աննախադեպ զեկույց է, ուղղակի ցինիզմ է. Արմեն Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին