Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շ.Քոչարյան
ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունված բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»,- գրել է փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր հաստատեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձեւի նախագիծը՝ մի շարք փոփոխություններով: Բանաձևը հաստատվեց 98 «կողմ», 71 «դեմ» և 40 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Շահգելդյան․ Ուոլտերի բանաձևի մերժումով ճեղքվեց ադրբեջանցիների կողմից կառուցված հակահայկական շղթան
- Թևան Պողոսյան. Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդիրները պետք է կարողանանք ճիշտ ուղիով տանել
- ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հեղինակած բանաձևը՝ փոփոխություններով
- Ուոլթերի զեկույցը տապալվեց ԵԽԽՎ-ում
- Սա աննախադեպ զեկույց է, ուղղակի ցինիզմ է. Արմեն Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում
- Այս զեկույցները կվնասեն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ղարաբաղյան հակամարտության լուծմանը. ԵԽ պատգամավոր Աքսել Ֆիշեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան