«Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին» և «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերին »հատկացվել է «Տեմոդար» հակաուռուցքային թանկարժեք դեղը
ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԱՆ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» և ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի» պահանջարկի հիման վրա հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն ստացված, թանկարժեք հակաուռուցքային Տեմոդար (տեմոզոլոմիդ) դեղը: Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանով հաստատված «Անվճար և անրտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի» համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում