Պերմյակովի արարքից հետո մենք աշխատել ենք, որ ռուս զինծառայողների հետ ջերմությունը պահպանվի. Օհանյան
Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիներին մարտունակության բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում հատկապես այն բազաներում, որոնք այլ երկրներում են, հատկապես Գյումրիի ռազմաբազայում: Այդ մասին այսօր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ռուսական կողմը նոր զինատեսակով համալրում Գյումրիի ռուսական ռազմաբազան:
«Այս գործընթացը մշտապես շարունական է, վերջին շրջանում օդուժի ու նոր միջոցների տեղափոխում է եղել Գյումրիի ռազմաբազա», -հավելեց նախարարը:
Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի զինծառայող, ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի արարքից հետ ռազմաբազայի հետ հարաբերությունների մասին հարցին, նախարար Օհանյանն ասաց, որ խնդրի լուծումը իրավական ոլորտում է և հավելեց. «Այդ դեպքից հետո մենք բավականին լուրջ աշխատանք ենք կատարել, որպեսզի հարաբերությունները մեր Գյումրիի բնակչության, հասարակության և ՌԴ զինծառայողների ու նրանց ընտանիքների հետ պահպանվի և դեռ ավելին, կատարելագործվի ու այդ ջերմությունը պահպանվի, ինչպես եղել է նախկինում»:
Հիշեցնենք՝ Պերմյակովը մեղադրվում է գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան