Դինքի սպանության գործով ընթացող 2 դատավարությունները միացվել են
Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում բացված «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով դատավարությունը միացվել է ծանր հանցագործությունների 5-րդ դատարանում ընթացող Դինքի սպանության գործով գլխավորը դատավարությանը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, իրար միացված դատավարությունը կշարունակվի Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում:
Աղբյուրը հիշեցնում է, որ 14-րդ դատարանը դեկտեմբերին ընդունեց «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով մեղադրական եզրակացությունը:
Դատարանի կողմից հարուցված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողների, այդ թվում անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և անվտանգության գլխավոր վարչության նախկին հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին:
Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնեոլու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
- Պատմաբան. Կասկածում եմ, որ Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ կբացահայտվի
- Դինքի սպանության գործով 26 նախկին պաշտոնյայի դեմ դատավարություն է սկսվել
- ԵԽԽՎ-ն կոչ է անում ամբողջությամբ հետաքննել Հրանտ Դինքի սպանության հանգամանքները