Հյուպատոս. Սիրիայի հայ համայնքի խնդիրները մնում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում
Սիրիայի հայ համայնքի խնդիրները մշտապես մնում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում աջակցել է և շարունակելու է աջակցել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին:
Այս մասին հայտարարել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն Հալեպի հայկական դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ՀՀ գլխավոր հյուպատոսն իր երախտագիտությունն է հայտնել հայկական դպրոցների ներկայացուցիչներին հայ մանուկներին ու պատանիներին հայեցի դաստիարակելու նվիրական ու ազգանվեր գործունեության համար:
Հանդիպման ընթացքում հյուպատոս Գևորգյանը տնօրեններին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորյա շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները:
Ներկաները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին և հայրենի իշխանություններին մշտական ուշադրության և հոգատարության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում