ՀՀԿ-ն թեկնածուներ ունի բոլոր վերակազմավորված համայնքներում
Այսօր ժամը 18-ին լրացավ Թումանյան, Տաթև, Դիլիջան հայայնքներում նշանակված ընտրություններում թեկնածուների գրանցման ժամկետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման կարգով: Արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված է համայնքերի խոշորացմամբ:
Կենտրոկան ընտրական հանձնաժողովում հրապարակված տեղեկատվության համաձայն, Թումանյանում ՀՀԿ-ն առաջադրել է Թումանյանի նախկին համայնքապետին՝ Լևոն Զավարյանին: ՀՀԿ-ական մյուս թեկնածուն՝ Թումանյանի քաղաքապետարանի 1-ին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանն ինքնառաջադրվել է:
Տաթևում երեք թեփկնածուներից երկուսն ինքնաառաջդրված են, մեկին՝ Տաթևի նախկին համայնքապետ Մուրադ Սիմոնյանին ՀՀԿ-ն է առաջադրել: Իգոր Աբրահամյանն ու Վարշամ Բագրատյանն անկուսակցական են:
Դիլիջանում երկու թեկնածուներից մեկին՝ Դիլիջանի նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին առաջադրել է ՀՀԿ-ն, մյուսը՝ անկուսակցական Ժորա Սահաբալյանն ինքնաառաջադրվել է:
Այս համայնքներում նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 2-ին և կշարունակվի մինչև փետրվարի 12-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև փետրվարի 4-ը:
Հիշեցնենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվելով վարակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար՝ Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում