Սարսանգի ջուրն օգտագործելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն Արցախի կառավարության հետ. Արթուր Աղաբեկյան
«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այդ մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։
Նրա ներկայացմամբ, Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը:
«Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է համագործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի և Արցախի ժողովուրդը և Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները:
Ի դեպ, բանաձևը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռևս 2002 թ.-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ», - գրել է ԼՂՀ կառավարության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շ.Քոչարյան
- Թևան Պողոսյան. Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդիրները պետք է կարողանանք ճիշտ ուղիով տանել
- ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հեղինակած բանաձևը՝ փոփոխություններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան