Անցյալ տարի «Զվարթնոցի» շրջանառությունը մոտ 7.5 միլիոն դոլարով նվազել է. «Ժողովուրդ»
ՔԱԳՎ հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորաշրջանառությունը կազմել է 1 մլն 919 հազար մարդ։ Այս ցուցանիշը նախորդ՝ 2014 թվականի տվյալից պակաս է 164 հազարով։ Ի դեպ, ուղևորաշրջանառության անկումը գրանցվել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում՝ 165 հազար ուղևոր։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Այսինքն՝ ստացվում է, որ «Զվարթնոցի» շրջանառությունը 2015 թվականին, 2014-ի համեմատ, նվազել է մոտ յոթուկես միլիոն դոլարի չափով։ Նշենք նաև, որ տարվա ընթացքում նշված օդանավակայաններով մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել է մոտ 11 հազար։ Կարող ենք ասել, որ եվրոպական երկրներ արտագաղթած ՀՀ քաղաքացիների տարեկան թիվը, որպես կանոն, 10-ից 15 հազար մարդու սահմաններում է լինում։ Իսկ ԱՊՀ Երկրներ կամ ավելի կոնկրետ ՈԴ արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսից օգտվել։ Այսինքն՝ արտագաղթի ընդհանուր թիվը հայտնի կլինի սահմանահատումների ամփոփ տվյալները հրապարակելուց հետո»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան