Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում դատական վեճի մեջ է ներգրավված եղել. «Հրապարակ»
Ըստ ամերիկահայ համայնքի «Հրապարակ»-ի աղբյուրների, վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Տիգրան Սարգսյանն ու ԱՄՆ ՀՅԴ կառույցները ներգրավված են եղել ամերիկյան իրավաբանական գրասենյակներից մեկի դեմ դատական վեճում:
Ըստ թերթի, խնդիրն այն է եղել, որ ամերիկահայ բարերարներից մեկի կտակով նախատեսվել է 1,2 մլն. դոլարի չափով նվիրատվություն ԵՊՀ-ին: Կտակը տնօրինող կազմակերպությունը, սակայն, ամիսներ շարունակ հրաժարվում էր գումարը փոխանցել ԵՊՀ-ին, հիմնավորելով, որ կտակում ձևակերպումները հստակ չեն նշված:
«Հրապարակ»-ին չի հաջողվել պարզել, թե խոսքը որ բարերարի մասին է, սակայն թերթը պարզել է, որ գումարն արդեն ուղարկվել է ԵՊՀ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան