Հասարակություն 10:32 27/01/2016 Հայաստան

«Ցեղասպանությունը ժխտող ամերիկացի թրքուհու դիմանկարը». Հարութ Սասունյան

Չնայած ամերիկահայերը ուշի ուշով հետևում են Թուրքիայի և նրա լոբբիստական ընկերությունների չարամիտ ջանքերին, սակայն նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում փոքրաթիվ ամերիկացի թուրքերի վրա, որոնք կամ Թուրքիայի կառավարությունից վճարվելով կամ կուրորեն թյուր հայրենասիրական զգացումներից ելնելով քարոզչական գործունեություն են ծավալում...  

Նման ամերիկացի թուրքերից մեկը Օյա Բեյնն է, որը թուրքական ժխտողական  HistoryofTruth.com կայքում վերջերս հրապարակված հարցազրույցում ներկայացվում է որպես «Ամերիկայի թուրքական սփյուռքի առավել ակտիվ անուններից մեկը»: Նա Միացյալ Նահանգներում գործող թյուրքալեզու 60 միությունների համախմբում հանդիսացող Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA) խորհրդի անդամ է:

Բեյնը պնդում է, որ ATAA-ի երկար տարիների ջանքերից հետո՝ կազմակերպելով «դասախոսություններ, համաժողովներ, ծրագրեր հայկական կեղծ պնդումների մասին ԱՄՆ-ի ողջ տարածքում, 2015 թվականին [Հայոց ցեղասպանության հարյուրամյակ] նման ծրագրերն իրենց հաճախականությամբ և թափով հասան իրենց գագաթնակետին»: Նա հավելում է, որ «զգալիորեն աճել է լուրջ  մտավորականների և ակադեմիկոսների թիվը, որոնք անաչառորեն ուսումնասիրում են օսմանյան ժամանակաշրջանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և հրապարակում իրենց եզրակացությունները առանց նախորդ տարիների հայկական սպառնալիքների և ահաբեկման»: 
Հետաքրքրական է, որ Բեյնը օգտագործում է՝ «մենք ունենք լուրջ մտավորականներ» ձևակերպումը, երբ թվարկում է ժխտողական գրողների անունները՝ Էդ Էրիքսոն, Մայքլ Գունտր, Գյունտեր Լուի, Թալ Բուենոս,  Ջերեմի Սոլթ, Նորման Սթոուն, Քրիստոֆեր Գան, Մաքսիմ Գոյին և Փեթ Ուոլշ: Կոնկրետ ի՞նչ նկատի ուներ Բեյնը՝ ասելով «մենք ունենք» նրանց: Այս արտահայտությունը անշուշտ «մահացու հարված» է իրեն հարգող ցանկացած մտավորականի համար...

Պատասխանելով Վաշինգտոնում հայերի և թուրքերի միջև հարաբերությունների վերաբերյալ հարցին, Բեյնն օգտվելով առիթից հարձակվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վրա. «Այո, մենք բարեկամներ ունենք հայկական համայնքում: Թուրքիայի հայերը ջերմ են, ընկերական և սիրում են մեզ: Սակայն մենք բախվում ենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նման մի կառույցի, որն անդրդվելիորեն թշնամական և բացասական կազմակերպություն է, ինչպես նաև՝ նախապաշարմունքների, չափազանցությունների և բացահայտ կեղծիքների լրատվամիջոցներում, քաղաքական և գիտական շրջանակներում»: Նրան նաև դուր չեն գալիս իմ շաբաթական հոդվածները. «Հենց վերջերս, ծայրահեղական գրող Հարութ Սասունյանի 2015 թ. հոկտեմբերի 20-ի հոդվածը վերնագրված էր՝ «Ցեղասպանության ժխտումն արգելելու համար՝ Եվրադատարանը հայերին հրահրում է բռնության»:

Փակելով իր աչքերը Թուրքիայի կառավարության կողմից ամեն տարի ծախսվող միլիոնավոր դոլարների վրա՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին, հեղինակներին և այսպես կոչված մտավորականներին շահագործելու համար, Բեյնը չափազանցնում է Հայ Դատի հանձնախմբի և Հայկական համագումարի չնչին միջոցները, նրանց կեղծորեն նկարագրելով որպես «լավ ֆինանսավորված, շքեղ գրասենյակներ և մեծ աշխատակազմ ունեցող կառույցներ.... Դա անկասկած մի հսկա առևտուր է»:

Բեյնը հպարտորեն հայտնում է, որ Թուրքական խմբավորումը Ներկայացուցիչների պալատում 2005 թվականի 62-ի փոխարեն այժմ ունի 151 անդամ: Ընդունելով, որ փողով քվեներ են գնվում, ինչպես Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթի դեպքում, նա պնդում է. «Մենք այնքան քվերներ չունենք, ինչպես հայկական և հունական համայնքները, սակայն կարող ենք ֆինանսական և կամավորական աջակցություն ապահովել»: Բեյնը հարձակվում է սենատոր Մենենդեսի և Ներկայացուցիչների պալատի անդամներ Փալոնեի և Փելոսիի վրա, նրանց բնութագրելով որպես «[Կոնգրեսի] անուղղելի անդամներ, որոնք շատ կարծր և թշնամական են թուրքերի հանդեպ»:
Որպես վարժ քարոզչություն անող, Բեյնը նշում է, որ իր կազմակերպությունը փորձում է սիրաշահել, ես կասեի «խաբել», Կոնգրեսի անդամներին, նրանց ներկայացնելով «Հայաստանի հետ հաշտեցման պատգամ»: Որպես օրինակ, նա մեջբերում է «ATAA-ի աջակցությունը 2009 թվականի Հայ-թուրքական արձանագրություններին, հատկապես անաչառ պատմաբաններից կազմված անկախ հանձնաժողովի ստեղծմանը՝ հայ-օսմանյան հակամարտությունը ուսումնասիրելու համար»: Նրան շատ ձեռնտու է  մոռացության տալ, որ Թուրքիան համառորեն հրաժարվում է վավերացնել այդ Արձանագրությունները...

Ընդունելով, որ ATAA-ն հիմնադրվել է 1979 թ.-ին, այն ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Շյուքրու Էլեքդաղի կողմից, Բեյնը ակամա բացահայտում է ATAA-ի ընդարձակ քաղաքական գործունեությունը, որը խախտում է կազմակերպության ոչ շահութաբեր կարգավիճակը... Նա անխոհեմորեն կոչ է անում ATAA-ի խմբերին «դուրս գալ այն վտանգավոր մտածելակերպից, թե որպես 501-c-3 [ոչ շահութաբեր] կազմակերպություն, նրանք չեն կարող քաղաքականապես ակտիվ լինել: Այս մոտեցումը լրջորեն խոչընդոտում է մեր ջանքերին՝ վիճարկելու տարածաշրջանային հայկական ամբաստանությունները»: Բողոք պետք է ներկացնել Ամերիկայի Ներքին եկամուտների ծառայություն (IRS)՝ սահմանափակելու կամ դադարեցնելու  ATAA-ի լոբբիստական գործունեությունը:

Հնարավոր է, որ ATAA-ն խախտում է նաև Միացյալ Նահանգների այլ օրենքները: ATAA-ի և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան միջև հարաբերոթյունները որակելով որպես «գերազանց», Բեյնն ընդունում է, որ Վաշինգտոնում իրար հաջորդող թուրք դեսպանները մշտապես «մեծ աջակցություն» են ցուցաբերել ATAA-ին, ինչպես օրինակ «դեսպանատանը տեղի ունեցող բազմաթիվ հոյակապ դրամահավաք միջոցառումների» հովանավորումը: Թվում է, թե նա չի գիտակցում, որ իր ինքնահավան բացահայտումներով կարող է ATAA-ին լուրջ իրավական խնդրի առաջ կանգնեցնել, որը պահանջում է գրանցվել ԱՄՆ արդարադատության նախարարությունում որպես «օտարերկրյա գործակալ»:

Իր  եզրափակիչ խոսքում Բեյնը մեղադրում է ամերիկյան լրատվամիջոցներին՝ «կողմնակալության, Թուրքիայի մասին ցանկացած լավ լուր արգելելու, քողարկված  խտրականության համար»: Այնուհետև նա հավելում է. «Լրատվամիջոցների կողմնակալությունը շատ ավելի վատթարացավ 2015 թ. ապրիլի 24-ին՝ հարյուրամյակի հայկական պահանջների ժամանակ.... Ամենայն հավանականությամբ, ևս 100 տարի կպահանջվի հակադարձելու և թյուրըմբռնումները ուղղելու համար»: Բեյնը ապարդյուն հույսեր է փայփայում, որ «առաջիկա 100 տարում հայկական կեղծիքը և քարոզչությունը կմաքրվի և երևան կգա հավասարակշռված տեսակետ հայ-թուրքական ողբերգության վերաբերյալ՝ հարգելով երկու ժողովուրդների տառապանքները և կորուստները 1915-ի ընթացքում: Ես կարծում եմ, որ հայկական ողբերգությունն այժմ այնքան է արժեզրկվել գռեհիկ քարոզչության պատճառով, որ ավելի ցած իջնելու տեղ չունի.... Ցանկալի է, որ համացանցը ի վերջո մաքրվի հայկական պահանջատիրության մասին կեղծ տեղեկատվական աղբից: Ես լիահույս եմ հաջորդ 100 տարվա համար: Հոսանքի ուղղությունը փոխվում է»:
Անհրաժեշտ է, որ հայերը հակազդեն ոչ միայն Թուրքիայի կառավարության լոբբիստական քարոզարշավներին, այլև Օյա Բեյնի նման «միայնակ գայլերին»՝ առանց անցնելու բարեկրթությաև և օրինականության սահմանները...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ծ«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}