Մերոնք անգամ Էմիր Կուստուրիցային էին խնդրել «խոսել» իր համերկրացի Միլիցա Մարկովիչի հետ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, հայկական կողմը ԵԽԽՎ զեկույցների ընդունումը կանխելու համար ոչ միայն տարբեր պաշտոնյաներ ու պատգամավորներ է գործուղել ԵԽԽՎ պատվիրակների հետ բանակցելու՝ նրանց ձայներն ստանալու համար, այլև գործի են դրվել բոլոր հնարավոր կապերը, և կրեատիվ լուծումներ են գտել։
«Այսպես․ մերոնք խնդրել են հայ ժողովրդի բարեկամ, աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցային «խոսել» իր համերկրացի, Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Միլիցա Մարկովիչի հետ, որը Սարսանգի ջրամբարի զեկույցի հեղինակն է։ Մարկովիչը, Կուստուրիցայի խնդրանքին ի պատասխան, խոստացել է ակտիվ չլինել ԵԽԽՎ քննարկման ժամանակ և նրան ամոթով չթողնել հայ բարեկամների մոտ, սակայն, հավանաբար, շատ ավելի մեծ «շահագրգռություն» է նրան առաջնորդել, քան հայտնի ռեժիսորի խնդրանքը»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան