ԵԱՀԿ դեսպան. Հաղթանակ էր, որ մի բանաձևը չընդունվեց
ԵԽԽՎ-ն երեկ քննարկում էր շատ տհաճ և հայկական կողմի համար խիստ բանաձևեր: Եվ շատ լավ է, որ դրանցից մեկը հաջողվեց հանել օրակարգից: Դա իսկապես հաղթանակ էր: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:
«ԵԽԽՎ-ում, ցավոք, գիտենք՝ ինչ իրավիճակ է ստեղծված: Հայկական կողմը ևս կոշտ դիրքորոշում ուներ: Բայց ցավոք, չհաջողվեց բանաձևերից մեկը հանել օրակարգից: Կարծում եմ, մեծ առաջընթաց էր, որ մյուս բանաձևը չընդունվեց»,-հավելեց նա:
Դեսպանի խոսքով, ԵԽԽՎ-ն շահարկում է այն սկզբունքներով, որոնք նաև ԵԱՀԿ որդեգրած սկզբունքներն են և «որդեգրել է մի գիծ, որով փորձում է անտեսել ԵԱՀԿ սկզբունքները»: Մինչդեռ, դիվանագետի խոսքով, ԵԱՀԿ-ն հստակ հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
«Գերմանիան ևս ԵԱՀԿ անդամ է, և Գերմանիան ավելի ակտիվ կաշխատի կոնֆլիկտային նման իրավիճակները հարթելու համար»,-ասաց Սորոկինը:
Նշենք, որ 2016 թ. հունվարի մեկից ԵԱՀԿ-ն նախագահում է Գերմանիան:
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Աթանեսյան. ԵԽԽՎ պատվիրակների վրա ազդել է նաև Մինսկի խմբի հայտարարությունը
- Կ. Բեքարյան. ԵԽԽՎ զեկույցները պատրաստվել էին անբնական պայմաններում
- Դավիթ Բաբայան. Ժողովրդավարական կարևոր ատյաններից մեկը պարզապես դարձել է արևելյան շուկա
- ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հեղինակած բանաձևը՝ փոփոխություններով
- ԵԽԽՎ-ն քննարկում է Միլիցա Մարկովիչի հեղինակած նախագծի փոփոխությունները
- Ուոլթերի զեկույցը տապալվեց ԵԽԽՎ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան