Transparency International. Հայաստանը ԵՏՄ-ի ամենաքիչ կոռումպացված երկիրն է
Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2015թ-ին աշխարհի 168 երկրներում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ տարեկան զեկույցը: Կոռուպցիոն երևույթների չափման մեթոդաբանության հիմքում ընկած է այդ երկրներում իրավապաշտպան կազմակերպության իրականացրած փորձագիտական հետազոտությունների արդյունքների ուսումնասիրությունը:
Ըստ զեկույցի` չկա որևէ երկիր, որի պետական համակարգը զերծ լինի կոռուպցիոն արատավոր երևույթներից: Կոռուպցիան շարունակում է աշխարհի երկրների 80 տոկոսի մոտ լինել լրջագույն խնդիր: G20-ի անդամ երկրների կեսն այդ ցանկում են:
Նշվում է, որ նախորդ տարիների համեմատ կոռուպցիան հետընթաց է ապրել Հունաստանում, Սենեգալում և Մեծ Բրիտանիայում, մինչդեռ Ավստրալիայում, Թուրքիայում, Բրազիլիայում, Լիբիայում և Իսպանիայում նկատվել է կոռուպցիայի աճ:
Իրավապաշտպան կազմակերպությունը դիտարկված 168 երկրներին շնորհել է որոշակի միավորներ, որոնք խոսում են այդ երկրում կոռուպցիայի մակարդակի մասին: Որքան բարձր է միավորը, այնքան ավելի ցածր է կոռուպցիայի մակարդակն այդ երկրում: Համապատասխանաբար` առաջին հորիզոնականներում հայտնվել են կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրները և ավելի բարձր հորիզոնականներում հայտնվել են կոռումպացված երկրները:
1-5 հորիզոնականներում են հայտնվել Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Նիդերլանդներն ու Նորվեգիան, իսկ ամենակոռումպացված երկրների հնգյակում են հայտնվել Սոմալին, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը, Սուդանը, Հարավային Սուդանը և Անգոլան, որոնք նաև համարվել են ամենավտանգավոր երկրները բնակության համար:
Հայաստանը հայտնվել է 95-րդ հորիզոնականում` Մալիի և Մեքսիկայի հետ միասին:
Ադրբբեջանն ու Ռուսաստանը հայտնվել են 119-րդ հորիզոնականում` Գայանայի և Սիերա Լեոնեի հետ միասին:
Թուրքիան 66-րդն է, Վրաստանը` 48-րդը, իսկ Իրանը, ըստ զեկույցի, մեր ամենակոռումպացված հարևան երկիրն է և զբաղեցրել է 130-րդ հորիզոնականը:
Եվրասիական տնտեսական միության անդամներ Բելառուսը 107-րդ հորիզոնականում է, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը` 123:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին