«Թշնամին չի կարա մեզանից ուժեղ լինի.իրենք շատ են, բայց մեր նման դուխ չունեն». զինծառայող Ա. Երեմյան
Մատաղիսում զինվորական ծառայությունն իրականացնող Արա Երեմյանը մարտական հերթապահությունն իրականացնելիս հրազենային վիրավորում էր ստացել հակառակորդի կրակից: Դեպքը տեղի էր ունեցել անցած տարվա օգոստոսին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այսօր նա պաարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով:
«Թշնամին չի կարա մեզանից ուժեղ լինի: Ճիշտ ա՝ իրենք շատ են, բայց մեր նման դուխ չունեն: Չեն կարա մեր նման ուժեղ լինեն, որովհետև մենք հայ ենք, իրենք՝ թուրք: Դրանով ամեն ինչ ասված է»,-պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Երեմյանը:
Վնասվածք ստանալու մասին չի ցանկանում մանրամասներ պատմել, միայն ասում է՝ շատ արյուն էր կորցրել:
«Ամբողջությամբ դեռ չեմ ապաքինվել, բուժումս ընթացքի մեջ է»,-ասաց սակավախոս Ա. Երեմյանը:
Կրտսեր սերժանտ Հակոբ Դանիելյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալ ստանալու համար այսօր նախագահի նստավայր էր եկել: Նա էլ ծառայության մասին չի ուզում խոսել, թաքցնում է նաև, թե ինչու համար է այսօր պարգևատրվում:
«Հարաբերությունները շատ նորմալ են, մեկը մեկի հետ շատ կապված ենք: Այսքանը»,-ասաց նա:
Պայմանագրային զինծառայող Հ.Դանիլյանը հպարտությամբ է խոսում բանակի մասին, ընդգծում, որ մարտունակ բանակ ունենք. «Ինչքան էլ թշնամին զինվի, մենք ուժեղ ենք»:
Հարակից հրապարակումներ`
- «Եթե ապրեր, կարող էր որպես հերոս վերադառնալ բանակից»
- «Ամեն առավոտ որդուս ասում եմ՝ բարի լույս». Զոհված զինծառայողի մայր
- Սերժ Սարգսյան. Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան