Իրանի ԶՈւ ռազմածովային ուժերը Հորմոզի նեղուցում լայնածավալ զորավարժություն են անցկացնում
«Իրանի ԶՈւ ռազմածովային ուժերը Հորմոզի նեղուցում լայնածավալ զորավարժություն են անցկացնում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր առավոտյան ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբօլլահ Սայյարի մասնակցությամբ Հորմոզի նեղուցի շրջակայքում, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում տրվել է լայնածավալ զորավարժության մեկնարկը:
Զորավարժության առաջին փուլում ԻԻՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները պետք է կանխեն հավանական թշնամու մուտքն Իրանի ջրային սահմաններ:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցի հյուսիսում Իրանի ջրային սահմաններն անօրինական մուտք գործելու համար ձերբակալել էին ամերիկացի 10 զինվորականի: Որոշ ժամանակ անց ԻՀՊԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ձերբակալված ամերիկացիներն ազատ են արձակվել, քանի որ քննությամբ պարզվել է, որ նրանք միտումնավոր չեն հատել Իրանի ջրային տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում