«Ուրեմն՝ ինչի՞ն էր խանգարում Արամի 30-ի շինությունը»
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից ստացել է Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման վերաբերյալ նամակի պատասխանը:
Ավագանու անդամը տարածած հաղորդագրությունում նշել է.
«Հենց նոր քաղաքապետից ստացա Արամի 30-ի վերաբերյալ նամակիս պատասխանը: Ուշադրություն դարձրեք այս նախադասության վրա. Քանդված շինության զբաղեցրած հողամասը ետ է վերադարձվելու Երևան համայնքին և հաշվառվելու է՝ որպես հանրային օգտագործման համայնքային հողամաս: Տեսնես ի՞նչ է սա նշանակում»:
Հարակից հրապարակումներ`
- Բախշյանը Արամի 30-ի վերաբերյալ քաղաքապետին ուղղված հարցեր է հնչեցնում
- Ահազանգ. Արամի 30-ի քանդումը ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ