Հասան Ռոհանի. Տնտեսական պատժամիջոցներն ամենաշատը վնասել են եվրոպական երկրներին
«Տնտեսական պատժամիջոցներն ամենաշատը վնասել են եվրոպական երկրներին»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն Իտալիա կատարած այցի շրջանակներում միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով Իրան-ԵՄ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Եվրոպական երկրները պատժամիջոցներին նախորդած ժամանակաշրջանում ավանդապես Իրանի հետ ունեցել են լավ հարաբերություններ, սակայն պատժամիջոցներն այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որն Իրանում սահմանափակեց իրենց գործունեությունը: Պատժամիջոցների վերացումից հետո առաջին երկիրն Իտալիան ընտրվեց, քանի որ Հին Հռոմի և Հին Իրանի երկու քաղաքակրթությունները ժամանակին նույնպես տնտեսական և մշակութային ամուր կապեր են ունեցել»:
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերությունների հեռանկարին՝ Հասան Ռոհանին հավելել է. «Ես կարծում եմ, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև կարող է ոչ թշնամական հարաբերություն հաստատվել, սակայն այն ի կատար ածելու բանալին գտնվում է Վաշինգտոնում, այլ ոչ թե Թեհրանում: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա Իրանից ԱՄՆ արտահանված մի շարք ապրանքատեսակների վրա դրված արգելքները հանվել են, լուծվել է նաև Միացյալ Նահանգներից ինքնաթիռներ գնելու հարցը»:
Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ Իրանի նախագահը նշել է. «Չեմ ցանկանում երկրից դուրս գտնվելով, խոսել երկրի ներքին խնդիրների մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
- Հռոմում կայացել է Իրանի նախագահի և Իտալիայի վարչապետի հանդիպումը
- Պատժամիջոցների վերացումից հետո մեկնարկում է Հասան Ռոհանիի առաջին այցը Եվրոպա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում