ԵՊՀ-ն` Հայաստանի ամենավարկանիշային բուհ, իսկ տասնյակն ամփոփում է ՀՊՏՀ-ն
«ՀՀ բուհերի վարկանիշավորմումն արդեն ներկայացվում է երրորդ տարին անընդմեջ: Սրա նպատակները մի քանիսն են՝ հասարակությանը տալ հնարավորինս օբյեկտիվ ինֆորմացիա, թե ինչպիսի կրթական որակ ունենք մեր բուհական համակարգում»,-այսօր ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նկատեց նաև, որ վարկանիշավորման միջոցով հնարավորություն է տրվում դիմորդներին կատարաել համապատասխան մասնագիտական ընտրություն՝ ելնելով այս կամ այն ցուցանիշից, այն նաև նպաստում է բուհական համակարգի մրցակցության խթանմանը:
Նշենք, որ ըստ վարկանիշավորման առաջին եռյակում են հայտնվել համապատասխանար «Երևանի պետական համալսարանը» , Հայ-ռուսական սլավոնական համալսարան և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Տասնյակն ամփոփում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Վարկանիշավորման ցանկն ամբողջությամբ այստեղ:
«Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ կան դժգոհություններ վարկանիշավորման համակարգից: Մենք տալիս ենք 160-ից ավելի չափորոշիչների հիման վրա հաշվարկված որոշակի մեթոդաբանության կիրառմամբ տվյալներ: Այդ մեթոդաբանությունները փոխվել են միշտ և փոխվելու են գալիք տարվա համար, քանի որ փոխվում է հանրային և տնտեսական ակնկալիքը բուհական համակարգի նկատմամբ, առաջանում են նոր չափանիշներ»,-նկատեց Աշոտյանը:
ԿԳ նախարարը կոչ արեց բուհերի ղեկավարների և աշխատակազմին, որ վարկանիշավորման մասին չհիշել միայն տարվա վերջին, այլ աշխատել ողջ տարվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները