Գրիպով հիվանդների դիմելիությունը նվազել է շուրջ 40 տոկոսով. ԱՆ
Վերջին տասնօրյակի ընթացքում հանրապետությունում դիտվում է գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության դիմելիության զգալի նվազում` շուրջ 40 տոկոսով: Այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցության ժամանակ:
ԱՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: Դիմելիության զգալի իջեցում է արձանագրվել նաև բուժօգնության առաջնային օղակում:
Փետրվարի 1-ից ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ քննարկվել են հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:
Կարևորվել է Երևանի և մարզերի կրթական և նախակրթական հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովմանը և պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Հաշվի առնելով հիվանդացության կայունացման և նվազման միտումը` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկել է իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:
Հիմք ընդունելով ներկայացված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հրահանգը` Արմեն Մուրադյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին պատասխանատու գերատեսչությունների հետ իրականացնել ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի մշտադիտարկում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հիվանդներից վերցված նմուշներն ուղարկվել են Լոնդոն և Ռուսաստան՝ պարզելու, թե խոզի գրիպը մուտացիայի ենթարկվել է, թե ոչ
- Գրիպով և թոքաբորբով հիվանդների բուժումն անհրաժեշտության դեպքում կտրամադրվի անվճար
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում